«Գերմանիան չի կարող միայնակ լուծել գլոբալ տնտեսական ճգնաժամը»,- ասել է Մերկելը՝ հավելելով, որ ինքը դեմ է եվրապարտատոմսերի գաղափարին։ Միաժամանակ՝ կանցլերը զգուշացրել է Քսանյակի իր գործընկերներին, որ անհրաժեշտ է խուսափել պրոտեկցիոնիզմից, որը «խոչընդոտում է տնտեսական աճին»։
Նշենք, որ ներկայում Հունաստանի համար նախատեսված €240 մլրդ վարկային ծրագրի հիմնական դոնորը Գերմանիան է։ Ավելի վաղ Բեռլինը «գլխավոր դերերում» էր նաև €100 մլրդ-ի հունական պարտքի դուրսգրման գործում։
Civilnet











