«Մենք չունենք համատեղ վարկանշային գործակալություններ, համապատասխան հետազոտական կենտրոններ և այլն։ Մենք, առավելապես՝ ամբողջ աշխարհը, Մաքսային միության զարգացմանը նայում է արևմտյան վարկանշային գործակալությունների աչքերով։ Կարծում եմ՝ այս դեպքում մենք կարող ենք շտկել իրավիճակը և իսկապես համապատասխան ինստիտուցիոնալ կառույցներ ստեղծել»,- ասել է Մյասնիկովիչը Մոսկվայում կայացած ռուս-բելառուսա-ղազախական բիզնես ֆորումի ընթացքում։
«Անհրաժեշտ է գնալ այս ճանապարհով, որպեսզի կարողանանք լուրջ դիրքեր զբաղեցնել ինչպես միասնական շուկայում, այնպես էլ Եվրոպայում և ամբողջ աշխարհում»,- ընդգծել է Մյասնակովիչը։
Civilnet











