«Գնաճային սպասումներն ամրագրվել են, գնաճային ռիսկերը բացակայում են եվրոգոտու բոլոր երկրներում․․․ Գնային կայունության ռիսկերի առաջացման դեպքում, եվրահամակարգը բավականաչափ գործիքներ ունի դրանք չեզոքացնելու համար»,- ասել է Դրագին՝ հավելելով, որ ԵԿԲ-ն անհրաժեշտության դեպքում կշարունակի միջոցներ տրամադրել վարկունակ բանկերին։
Նշենք, որ ԵԿԲ-ն կրճատել է տոկոսադրույքները մինչև ռեկորդային ցածր մակարդակ՝ 1%: Դրագիի խոսքով՝ էժան վարկերի և ցածր տոկոսադրույքների էֆեկտները դեռ «մինչև վերջ ի հայտ չեն եկել»։
ԵԿԲ նախագահը հերթական անգամ հիշեցրել է, որ եվրոգոտու տնտեսական աճի խթանման խնդիրը հավասարապես ընկած է տարածաշրջանի բոլոր առաջնորդների ուսերին։ Դրագին հավելել է, որ ինքն ակտիվորեն համագործակցում է Եվրահանձնաժողովի հետ՝ մշակելու տնտեսական և դրամավարկային միության երկարաժամկետ ծրագիրը։
«Գնային կայունությունը նախկինի պես շարունակում է կազմել տնտեսական և դրամավարկային միության հիմքը։ Սակայն տնտեսական կայունության ապահովման համար մեզ անհրաժեշտ են ավելի ամուր հիմքեր ֆինանսական և հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում»,- ամփոփել է Դրագին։
Civilnet











