Հունիսի 15-ին Իտալիայի ֆինանսների նախարար Վիտորիո Գրիլին չէր բացառել, որ կառավարությունը հնարավոր է` վաճառի Eni պետական նավթային ընկերության, Enel էներգետիկ ընկերության և Finmeccanica պաշտպանական խմբի պետական իր մասնաբաժինները: Ամեն դեպքում` այս ընկերությունների բաժնետոմսերի վաճառքի մասին դեռ չի նշվում, հաղորդում է Retuers-ը:
Իտալական լրատվամիջոցների հաղորդմամբ` միայն 2012թ. կառավարությունը մտադիր է վաճառել €30 մլրդ-ի պետական ակտիվ: Առաջիկա 5 տարում մասնավորեցման ծավալը կարող է կազմել մինչև €200 մլրդ, ինչը հնարավորություն կտա երկրի պետպարտքը կրճատել մինչև ՀՆԱ-ի 110%-ը:
Ընթացիկ տարվա հունվարի վերջին Corriere della Sera-ն գրել էր, որ Իտալիայի իշխանություներ մտադիր են վաճառել €50 մլրդ-ի պետական ակտիվ:
Նշենք, որ 2011թ. Իտալիայի պետպարտքը գերազանցել է ՀՆԱ-ի 120%-ը:
Civilnet











