Միաժամանակ` ԱՄՀ-ն Եվրոպային կոչ է արել միջոցառումներ ձեռնարկել` կանխելու Իսպանիայի բանկային ճգնաժամի հետագա խորացումը, հաղորդում է Reuters-ը:
Հիմնադրամի փորձագետների համոզմամբ` Իսպանիային ընթացիկ տարում չի հաջողվի հասնել բյուջեի դեֆիցիտի կրճատման նպատակային ցուցանիշին` մինչև ՀՆԱ-ի 5,3%-ը: Ըստ ԱՄՀ-ի`հաշվի առնելով երկրի տնտեսական աճի թույլ կանխատեսումը` դեֆիցիտի կրճատումը չպետք է սեղմ ժամկետներում արվի: Միջնաժամկետ նպատակներն այս դեպքում ավելի գերադասելի են:
Մյուս կողմից` ԱՄՀ-ն Մադրիդին հարկադրում է արագացնել հարկային բարեփոխումները:
Իսպանիան եվրոգոտու արդեն չորրորդն երկիրն է, որ դիմել է միջազգային վարկատուների օգնությանը: Մադրիդին տրամադրվելիք վարկի հստակ չափի ու պայմանների մասին որոշումը կընդունվի անկախ փորձագետների կողմից երկրի բանկային համակարգի աուդիտից հետո:
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Moody's միջազգային վարկանշային գործակալությունն Իսպանիայի երկարաժամկետ վարկային վարկանիշն իջեցրել էր А3-ից մինչև Ваа3:
Civilnet











