Հայցի համաձայն` Facebook-ն ու Ուոլ սթրիթի առաջատար բանկերը` Morgan Stanley-ն, Goldman Sachs-ն ու J. P. Morgan Chase-ը, որոնք IPO-ի կազմակերպիչներն էին, խնդրում են մեկ գործում միավորել իրենց դեմ դատարան ներկայացված 40-ից ավելի հայցերը: Դրանցից մոտ 20-ում ներդրողները սոցցանցին մեղադրում են նախքան IPO-ն իրենց մոլորության մեջ գցելու և անհրաժեշտ տեղեկատվություն թաքցնելու մեջ:
Հիշեցնենք, որ Facebook-ի IPO-ն մեկնարկել է մայիսի 18-ին և բորսայում ծագած տեխնիկական խնդիրների պատճառով` մոտ կես ժամ ուշացումով, ինչի հետևանքով ներդրողները միլիոնավոր դոլարներ են կորցրել: Ավելի ուշ NASDAQ-ը համաձայնել էր ներդրողներին $40 մլն փոխհատուցում վճարել:
Հատկանշական է, որ Facebook-ի մուտքը բորսա կանխատեսվածից քիչ շռնդալից դարձավ: Ուրբաթ` առևտրաշրջանի փակմանը, սոցցանցի մեկ բաժնետոմսը գնանշվել է $30,01 մակարդակում, ինչև 20%-ով զիջում է տեղաբաշխման համար նախապես սահմանված $38 ցուցանիշին:
Civilnet











