Աշխարհում հասույթի ծավալով երրորդ մանրածախ ցանցը՝ Tesco-ն, ճապոնական իր վնասաբեր ստորաբաժանումները վաճառքի էր հանել դեռ անցած տարվա օգոստոսին։ Սակայն գնորդ մինչ օրս չէր գտնվել, որի հետևանքով ընկերությունը հարկադրված էր վաճառել դրանք անվանական արժեքով։ Գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի ավելի ուշ։
Ավելի վաղ ևս AEON-ն գնել էր օտարերկրյա ընկերություններին պատկանող խանութներ։ Այսպես՝ 2005թ․ ճապոնացիները ձեռք են բերել ֆրանսիական Carrefour ցանցի 8 սուպերմարկետ, որը ևս որոշել էր հեռանալ ճապոնական շուկայից։
Հատկանշական է, որ Tesco-ն ինը տարի շարունակ փորձել է շահույթ ստանալ ճապոնական շուկայում։ Սակայն սկսած գործը չկարողացավ հաջողությամբ պսակել ճապոնական տնտեսության խրոնիկ ստագնացիայի պատճառով։ Ներկայում ճապոնական շուկայում շարունակում են գերիշխել տեղական ռիթեյլերները։
Civilnet











