Ընկերությունն այսպիսի որոշում է ընդունել՝ երկու հորատանցքերում գազի առևտրային պաշարներ չհայտնաբերելով, թերթին պարզաբանել է Exxon-ի ներկայացուցիչը։
Նշենք, որ Exxon-ին է պատկանում Լեհաստանում թերթաքարային գազի հետախուզման վեց արտոնագիր։ Երկիրը, ԱՄՆ-ի Էներգետիկ տեղեկատվության վարչության գնահատմամբ, տնօրինում է Եվրոպայի թերթաքարային գազի խոշորագույն պաշարները՝ մոտ 5,3 տրլն խմ։ Սակայն մարտին Լեհաստանն իր պաշարները գնահատել էր 346-768 մլրդ խմ։ Այս պաշարները երկրի գազի ավանդական պաշարների հետ միասին սպառման համար 35-65 տարի կբավարարեն։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հանձնարարել էր թերթաքարային գազի արդյունահանումը երկրում սկսել 2014թ․։ Նախագիծը ամերիկյան այլ ընկերություններից զատ իրականացնում էին Chevronn-ն և Marathon-ը։
Civilnet











