Ըստ բանկի՝ դոլարի դեֆիցիտը պայմանավորված է նրանով, որ համաշխարհային կենտրոնական բանկերը շարունակ ավելացնում են արժույթի պահուստները՝ իրացվելիությունից զրկելով շուկայի մասնավոր խաղորդներին։
2011թ․ 2-րդ եռամսյակում աշխարհի ԿԲ-ներում դոլարային պահուստները նվազել են մինչև ռեկորդային ցածր մակարդակ՝ 60,5%: Սակայն արդեն դեկտեմբերին դրանք աճել են մինչև 32,1%: 2012թ․ սկզբից ի վեր՝ դոլարի փոխարժեքը հիմնական արժույթների զամբյուղում աճել է 8,2%-ով, ինչը վկայում է ամերիկյան արժույթի պահանջարկի կտրուկ աճի մասին։
Նշենք, որ ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգը 2008թ․ սկզբում տպել է մոտ $2 տրլն, ինչը, փաստորեն, բավարար չէր։
Փորձագետների համոզմամբ՝ դոլարի մեծ պահանջարկը պայմանավորված է նրանով, որ նրա հիմնական այլընտրանք եվրոն պարտքային ճգնաժամի հետևանքով ծանր կացությունում է հայտնվել։ Վերջին ամիսներին եվրոպական արժույթը հիմնականում արժեզրկվել է Հունաստանի՝ եվրոգոտին լքելու մտավախությունների և Իսպանիայի բանկային խնդիրների ֆոնին։
Մյուս կողմից՝ վերլուծաբանները չեն բացառում, որ ապագայում դոլարի պահանջարկը կարող է կտրուկ անկում ապրել՝ պայմանավորված ԱՄՆ-ի պարտքային խնդիրների սրմամբ։ Ակնկալվում է, որ 2012թ․ Միացյալ Նահանգների բյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի 8,1%, մինչդեռ եվրոգոտում այս ցուցանիշը մոտ 3,5% է։ Դեֆիցիտի այսպիսի մակարդակը պետք է փոխհատուցվի կապիտալի ներհոսքով, սակայն ներդրողները կարող են շրջանցել ԱՄՆ-ը վերաֆինանսավորման գերցածր տոկոսադրույքների պատճառով։
Civilnet











