«Այս միջոցները ստեղծվում են ճգնաժամերի կանխման և ԱՄՀ անդամ պետությունների կարիքների ֆինանսավորման նպատակով։ Դրանք կօգտագործվեն միայն անհրաժեշտության դեպքում և որպես պաշտպանության երկրորդ գիծ»,- ասված է Լագարդի հայտարարությունում։
Ավելի վաղ՝ 2012թ․ ապրիլին, ԱՄՀ-ի անդամ պետությունները խոստացել էին հիմնադրամին $430 մլրդ տրամադրել՝ հակազդելու համաշխարհային տնտեսության վրա եվրոպական ֆինանսական ճգնաժամի ունեցած հետևանքներին։
Նշենք, որ ԱՄՀ անդամավճարի ամենամեծ չափը վճարել է Ճապոնիան՝ $60 մլրդ։ Չինաստանը խոստացել էր $43 մլրդ հատկացնել, Ռուսաստանը՝ $10 մլրդ։
BRICS պետությունները (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավային Աֆրիկա) անդամավաճարերի հետագա հատկացումն ու դրանց ծավալի ավելացումը պայմանավորել էին հիմնադրամում իրենց ձայնի իրավունքի մեծացմամբ։ Ներկայում հիմնադրամում ձայնի ամենամեծ իրավունքն ունի Միացյալ Նահանգները։
Civilnet











