Նովոտնիի խոսքով՝ շուկաները պետք է հանգստանան «վատ» ակտիվների ծավալի հստակեցումից հետո։ «Կարծում եմ, որ շուկաները միայն այն ժամանակ կհանգստանան, երբ հայտնի կլինի բանկային պարտքային խնդիրների հստակ ծավալը և այդ գումարի օբյեկտիվ վերլուծություն կատարվի»,- ասել է Նովոտնին՝ հավելելով, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ի վիճակի կլինի արդյոք Մադրիդը կայունացնել ֆինանսական համակարգը։
«Կարծում եմ, որ ներկայում մենք ականատես ենք հիմնականում բանկային համակարգի խնդիրներին։ Իհարկե, դրանք սերտորեն փոխկապակցված են անշարժ գույքի շուկայի «փուչիկի պայթման» հետ։ Սակայն եթե իսպանացիները կարողանան շտկել բանկային սեկտորի խնդիրները, ապա ամբողջ տնտեսությունում ևս իրավիճակը կբարելավի»,- ընդգծել է բանկիրը։
Հիշեցնենք, որ 2012թ․ հունիսի 9-ին Բրյուսելը համաձայնել էր €100 մլրդ տրամադրել իսպանական բանկերին։ Փորձագետների համոզմամբ՝ Եվրամիության ֆինանսական օգնությունը կվատթարացնի պետական պարտքի և դրա սպասարկման հետ կապված իրադրությունը։ Եվրոպացի պաշտոնյաները բազմիցս նշել են, որ ԵՄ օգնությունը կուղղվի Իսպանիայի միայն ֆինանսական համակարգին և չի օգտագործվի պետական բյուջեի դեֆիցիտի մարման նպատակով։
Civilnet











