Գլխավոր Լրահոս

Վարկատուները մտադիր են վերակառուցել իռլանդական պարտքը

Վարկատուները մտադիր են վերակառուցել իռլանդական պարտքը

Պարտքի վերակառուցման մասին հարցը դեռ չի քննարկվել ո´չ Իռլանդիայի կառավարության, ո´չ ԵՄ երկրների առաջնորդների հետ։ RTE-ի տեղեկությունների համաձայն՝ Դուբլինի պարտքի վերակառուցումը դիտարկվում է որպես կապիտալի շուկա վերադառնալու միջոց։

Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Սայմոն Օ'Քոները Twitter-ի իր բլոգում հերքել է Իռլանդիայի պարտքի վերակառուցման մասին լուրերը։ ԱՄՀ-ում ևս չեն հաստատել այս մասին լուրերը, գրում է Wall Street Journal-ը։ Հիմնադրամի ներկայացուցչի խոսքով՝ վարկային ծրագիրը վերանայվում է ամեն անգամ հերթական տրանշի տրամադրման ժամանակ։ Անցած շաբաթվա վերջում ԱՄՀ-ն Դուլինին էր փոխանցել €1,4 մլրդ։ «Մենք որևէ բան չունենք հավելելու ուրբաթ օրը (հունիսի 15-ին) հրապարակած զեկույցին»,- նշել է ԱՄՀ ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ 2010թ․ Իսպանիայի կառավարությունը համաձայնեցրել էր Իռլանդիային €85 մլրդ-ի օգնության տրամադրումը։ Միջոցները հատկացնում են ԵՄ-ն ու ԱՄՀ-ն՝ Դուբլինի՝ պետական ծախսերի կրճատման ծրագրի դիմաց։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում