Դանիայի ԿԲ-ն վաճառել է 3,35 մլրդ դանիական կրոնի ($567 մլն) պարտատոմս՝ տարեկան -0,08% տոկոսադրույքով։
Բացասական տոկոսադրույքը նշանակում է, որ արժեթղթերի պահանջարկը բարձր է, և ներդրողները պատրաստ են վճարել պետությանը՝ միջոցները նրա պարտքային պարտավորություններում ներդնելու համար։ Ընթացիկ տարվա հունվարին պարտատոմսերի պատմության մեջ առաջին անգամ Գերմանիայի կառավարությունը տեղաբաշխել էր բացասական եկամտաբերությամբ արժեթղթեր։ Մինչ այդ զրոյական եկամտաբերությամբ պարտատոմսեր էր վաճառել Նիդեռլանդները։
Նշենք, որ նախօրեին իսպանական 10-ամյա պարտատոմսերի եկամտաբերությունը ռեկորդային բարձր մակարդակ էր արձանագրել՝ 7,139%։ Այս ցուցանիշը հանգեցրել էր Իտալիայի և Իսպանիայի ֆոնդային շուկաների 3-տոկոսանոց անկմանը։
Civilnet










