Գլխավոր Լրահոս

Toyota-ն հեռանում է Ճապոնիայից

Toyota-ն հեռանում է Ճապոնիայից

Ընկերությունը մտադիր է մինչև 2014թ․ Ճապոնիայի իր արտադրական հզորությունները սահմանափակել տարեկան մինչև 3,1 մլն միավոր։ Ներկայում Ճապոնիայում Toyota-ի գործարանները կարող են տարեկան մինչև 3,4 մլն ավտոմեքենա արտադրել։ Հետագայում արտադրության ծավալը կսահմանափակվի մինչև 3 մլն ավտոմեքենա։

Միաժամանակ՝ Ճապոնիայի սահմաններից դուրս Toyota-ի արտադրության ծավալները շարունակում են աճել․ ներկայում Ճապոնիայից դուրս գտնվող գործարաններում տարեկան հավաքվում է մոտ 5,25 մլն ավտոմեքենա։ Մինչև 2014թ․ դրանց թիվը կաճի մինչև 6,8 մլն միավոր։

Ավտոկոնցեռնի որոշումը պայմանավորված է յենի բարձր փոխարժեքով, որը ավտոկոնցեռնների արտադրանքը դարձնում է ոչ մրցունակ։ Toyota-ն մտադիր չէ ամբողջությամբ հրաժարվել արտադրությունից․ հակառակ դեպքում՝ սպառնալիքի տակ կհայտնվի Toyota-ի համար պահեստամասեր արտադրող ձեռնարկությունների մի քանի հարյուր աշխատատեղ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում