Գլխավոր Լրահոս

«Գազպրոմ»-ի արտահանման հասույթն աճել է մեկ քառորդով

«Գազպրոմ»-ի արտահանման հասույթն աճել է մեկ քառորդով

Միաժամանակ՝ ընթացիկ տարվա ցուցանիշը զիջում է «Գազպրոմ»-ի ղեկավարության՝ մեկ տարի առաջ արված կանխատեսումներին։ Ընկերության մենեջմենտն արտասահմանում վաճառքների աճն ակնկալում էր մինչև $60 մլրդ։

2011թ․ «Գազպրոմ»-ի բնական գազի մատակարարումները հեռավոր արտասահման  կազմել են 156,6 մլրդ խմ, ինչը 5,7%-ով գերազանցում է 2010թ․ համապատասխան ցուցանիշը։ Միաժամանակ՝ Ռուսաստանի ներսում գազի վաճառքներն աճել են 1,2%-ով և կազմել 265,3 մլրդ խմ։

Ինչ վերաբերում է նախկին Խորհրդային Միության երկրներին, ապա «Գազպրոմ»-ի վաճառքները, ըստ ֆիզիկական ծավալների, աճել են 16,4%-ով և կազմել 81,7 մլրդ խմ։ Հասույթը կազմել է 637,2 մլրդ ռուբլի (մոտ $21 մլրդ), ինչը 41,6%-ով գերազանցում է 2010թ․ համապատասխան ցուցանիշը։

«Գազպրոմ»-ը գազի՝ պայմանագրերով սահմանված գնի առավելագույն մակարդակն արձանագրվել է 2011թ․ 4-րդ եռամսյակում՝ $416,65/1000 խմ, ինչը 1-ին եռամսյակի ցուցանիշը գերազանցել է 19,8%-ով։

Ընկերության ղեկավարության կանխատեսմամբ՝ մինչև 2015թ․ «Գազպրոմ»-ի արտահանումների ծավալը կարող է կազմել 180 մլրդ խմ։ Ընթացիկ տարում ընկերությունում ակնկալում են արտասահմանյան մատակարարումներից ստացված հասույթի աճ՝ մինչև $61 մլրդ և արտահանման ընդհանուր ծավալների աճ ՝ մինչև ռեկորդային 222 մլրդ խմ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում