Գլխավոր Լրահոս

News Corp-ը մտադիր է $2 մլրդ-ով գնել ավստրալական Consolidated Media-ն

News Corp-ը մտադիր է $2 մլրդ-ով գնել ավստրալական Consolidated Media-ն

Consolidated Media-ի մեկ բաժնետոմսի դիմաց Մերդոկի ընկերությունն առաջարկում է $3,5, ինչը 14%-ով գերազանցում է երեքշաբթի օրը առևտրաշրջանի փակման գինը։

Առաջարկին արդեն հավանություն է տվել Consolidated Media-ի բաժնետոմսերի 50%-ը տնօրինող, միլիարդատեր Ջեյմս Պեկերը, որն ավստրալական կոնցեռնի իր մասնաբաժինը ժառանգություն է ստացել։

Գործարքի փակման դեպքում Մերդոկը ձեռք կբերի Foxtel վճարովի հեռուստաընկերության 50%-ը և Fox Sports-ի գործողությունների լիակատար վերահսկողությունը, որին է պատկանում ֆուտբոլային ամենահայտնի մրցաշարերի հեռարձակման իրավունքն Ավստրալիայում։ Morningstar Inc ֆոնդային շուկայի բաժնի ղեկավար Փիթեր Ուորենսի խոսքով՝ 10 տարի հետո Foxtel-ը կգերիշխի Ավստրալիայի սպորտային լրատվամիջոցների շուկայում։ Փորձագետների գնահատմամբ՝ News Corp-ին էլ հենց այս հանգամանքն է հետաքրքրում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում