Գլխավոր Լրահոս

Հունաստանը կդառնա զարգացող երկիր․ MSCI

Հունաստանը կդառնա զարգացող երկիր․ MSCI

Ֆոնդային շուկաների իրավիճակն արտացոլող MSCI ինդեքսի պրովայդեր MSCI Inc.-ը Հունաստանի՝ եվրոգոտուց դուրս գալու դեպքում մտադիր է  վերանայել երկրի ֆոնդային շուկայի կարգավիճակը, հաղորդում է Reuters-ը։

Ներկայում կազմակերպությունը Հունաստանի ֆոնդային շուկան դասակարգում է որպես զարգացած, սակայն երկիրը կարող է զրկվել այս կարգավիճակից և կրկին միանալ զարգացող պետությունների շարքին՝ լքելով արժութային միությունը։  

Նշենք, որ Հունաստանին զարգացած շուկայի կարգավիճակ է շնորհվել 2001թ․։ Նախկինում MSCI-ը երբևէ չի վերանայել զարգացած պետության կարգավիճակը զարգացողի։ Այդպիսով՝ հունական շուկայի ֆոնդային ինդեքսը՝ MSCI Greece-ը, կարող է դառնալ բացասական միտման առաջին ցուցիչը։ MSCI-ի փորձագետների գնահատմամբ՝ Հունաստանի ֆոնդային շուկան այլևս չի համապատասխանում զարգացած երկրների շուկաներին ներկայացված պահանջներին։

MSCI Greece-ի կապիտալիզացիան վերջին 5 տարում կրճատվել է 93%-ով։ MSCI Greece-ի մասնաբաժինը MSCI World-ում կազմել է 0,0193%։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում