Նյու Յորքի բորսայում WTI (Light Sweet Crude Oil) տեսակի հուլիսյան ֆյուչերսնրի արժեքը Երևանի ժամանակով ժամը 16։55-ին նվազել է 0,81%-ով՝ մինչև $80,79/բարել։ Brent տեսակի օգոստոսյան ֆյուչերսները նվազել են 0,65%-ով՝ մինչև $92,09/բարել։
Նախօրեին՝ երեկոյան, հայտնի է դարձել, որ անցած շաբաթ ԱՄՆ-ում նավթի առևտրային պաշարներն աճել են 2,86 մլն բարելով կամ 0,7%-ով՝ մինչև 387,3 մլն բարել։ Միաժամանակ՝ Bloomberg-ի կողմից հարցված վերլուծաբանները պաշարների կրճատումն ակնկալում էին 1,3 մլն բարելի մակարդակում։
Մյուս կողմից՝ շուկաները հոռետեսորեն են արձագանքել ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի վերաբերյալ նոր կանխատեսումներին։ Մասնավորապես՝ կարգավորիչը ՀՆԱ-ի աճն ակնկալում է 1,9-2,4%-ի, գնաճը՝ 1,2-1,7%-ի, իսկ գործազրկությունը՝ 8,0-8,2%-ի մակարդակում։ Մինչդեռ ապրիլին այս կանխատեսումները համապատասխանաբար կազմել են 2,4-2,9%, 1,9-2,0% և 7,8-8,0%։
Civilnet











