Moody's միջազգային վարկանշային գործակալությունը հնարավոր է՝ այսօր իջեցնի միջազգային 17 ֆինանսական կազմակերպության վարկանիշները, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր տեղեկացված աղբյուրները։
Աղբյուրներից մեկի հաղորդմամբ՝ վարկանիշների իջեցումը կարող է հաջորդել ամերիկյան ֆոնդային բորսայի փակմանը։
Մյուս կողմից՝ MarketWatch-ը, վկայակոչելով որոշ լրատվամիջոցների, հաղորդում է, որ Moody's-ը նախատեսում է հինգշաբթի իջեցնել բրիտանական մի շարք բանկերի, այդ թվում՝ Barclays Plc-ի, HSBC Holdings Plc-ի և Royal Bank of Scotland Group Plc-ի վարկանիշները։
Հիշեցնենք, որ գործակալությունն արդեն իջեցրել է Իսպանիայի և Իտալիայի մի շարք խոշորագույն բանկերի վարկանիշները։
Ընթացիկ տարվա փետրվարին Moody's-ը հայտարարել էր, որ չի բացառվում եվրոպական պարտքային ճգնաժամի ազդեցության գնահատման շրջանակում շվեյցարական UBS AG-ի, Credit Suisse Group AG-ի և բրիտանական Barclays Plc-ի վարկանիշների իջեցումը։ Վարկանիշների իջեցումը կարող է հանգեցնել բանկերի համար փոխառությունների արժևորմանը։
Civilnet











