ԱՄՆ-ի առևտրի նախարար Ջոն Բրայսոնը հրաժարական է ներկայացրել, հաղորդում են Սպիտակ տան մամլո ծառայությունը։
«Ես եկել եմ եզրահանգման, որ պետք է հրաժարական ներկայացնեմ՝ հետագայում խուսափելու համար այս կարևոր աշխատանքում ընդհատումներից»,- ասված է Բրայսոնի՝ նախարարության աշխատակիցներին հասցեագրված նամակում։
Նշենք, որ Բրայսոնը հունիսի 11-ին ավտովթարի հետևանքով հայտնվել է հիվանդանոցում և ներկայում բուժման փուլ է անցնում։
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ընդունել է Բրայսոնի հրաժարականը։
«Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել այն աշխատանքի համար, որ նա կատարել է վերջին ամիսների ընթացքում։ Ցանկանում եմ նրան և նրա բարեկամներին ամենայն բարիք»,- ասել է Օբաման։
Civilnet










