Գլխավոր Լրահոս

Porsche-ն սպորտային մեքենաների բիզնեսը շտապ վաճառում է VW-ին

Porsche-ն սպորտային մեքենաների բիզնեսը շտապ վաճառում է VW-ին

Porsche գերմանական ավտոկոնցեռնի ղեկավարությունը շտապում է սպորտային ավտոմեքենաների արտադրությունը վաճառել Volkswagen AG (VW) «հայրենակից» ընկերությանը, հաղորդում է Reuters-ը։

Այսօր Porsche-ի տնօրեն Մարտին Վինտերկորնը հայտարարել է, որ ընկերությունը ցանկանում է հնավորինս արագ ավարտել սպորտային մեքենաների արտադրության բիզնեսի 50,1%-ի վաճառքի գործարքը։ Վերջինս գնահատվում է մոտ €4,5 մլրդ ($5,65 մլրդ)։

Վիտերկոնը հերքել է քաղաքական գործիչների մեղադրանքն առ այն, որ ընկերության բաժնետոմսերի չհարկվող այս փաթեթի վաճառքը մինչև 2014թ․ օգոստոսը հարվածում է գերմանացի հարկատուների գրպանին։ Նշենք, որ Porsche-ն կարող էր այս փաթեթը վաճառել 2014թ․ օգոստոսին՝ օպցիոնի իրականացման ճանապարհով։

«Ամեն ինչ ընդհակառակն է․ պետությունը զգալիորեն կշահի շահութահարկի բարձրացման հաշվին»,- բաժնետերերի ժողովին հայտարարել է Վինտերկորնը։ Հատկանշական է, որ վերջինս միաժամանակ VW-ի գլխավոր տնօրենն է։

VW-ն արդեն տնօրինում է Porsche-ի սպորտային մեքենաների արտադրության բաժնետոմսերի 49,9%-ը և ցանկանում է հետ գնել մնացած 50,1%-ը այն բանից հետո, երբ անցած տարի Porsсhe-ի հետ լիակատար միաձուլման ծրագիրը մերժվեց իրավաբանական խոչընդոտների պատճառով։

VW-ն գործարքի փակումն ակնկալում է առաջիկա ամիսներին։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում