Եվրամիության առաջնորդներն ընդամենը 3 օր ունեն եվրոպական միասնական արժույթի փրկության համար, այսօր հայտարարել է հայտնի ներդրող, միլիարդատեր Ջորջ Սորոսը Bloomberg-ին տված հարցազրույցում։
Սորոսի խոսքով՝ երեք օրն այն ժամկետն է, որը մնացել է մինչև եվրոյի ճակատագրի համար չափազանց կարևոր ԵՄ բրյուսելյան գագաթաժողովը՝ հունիսի 28-ը։ Եթե եվրոպացի առաջնորդները մինչ այդ պայմանավորվածություն ձեռք չբերեն նոր եվրոբոնդերի թողարկման շուրջ, որոնց տեղաբաշխումից ստացված գումարը թույլ կտա ձևավորել Իտալիայի և Իսպանիայի պարտքերի ֆինանսավորման համար հիմնադրամ՝ այս երկրների պարտատոմսերի գնման ճանապարհով՝ նրանց բյուջեների խելամիտ կրճատման հաշվին, ապա գագաթաժողովն անարդյունք կավարտվի, համոզված է ներդրողը։
«ԵՄ առաջնորդների շրջանում ֆինանսական հարցերով առկա են տարաձայնություններ, եթե նրանք դրանք չլուծեն առաջիկա երեք օրում, ապա ես վախենում եմ, որ գագաթաժողովը ֆիասկո կկրի։ Իսկ դա իրականում կարող է ճակատագրական հետևանքների հանգեցնել»,- նշել է Սորոսը։
81-ամյա ներդրողը կտրականապես չի համաձայնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որը դեմ է եվրոբոնդերի թողարկմանը մինչ այն պահը, երբ եվրոգոտու երկրների միջև ֆինանսների կառավարման ոլորտում ավելի սերտ համագործակցության մասին համաձայնություն ձեռք բերվի։
«Մերկելը հայտնվեց որպես ուժեղ առաջնորդ։ Սակայն ցավոք նա Եվրոպան սխալ ուղով է տանում»,- ընդգծել է Սորոսը։
Այդպիսով, Սորոսն անուղղակիորեն պաշտպանել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի տեսակատները, որոնց համաձայն՝ Օլանդը գագաթաժողովի շրջանակում կպահանջի դեպոզիտների երաշխիքների համակարգի ստեղծում, եվրապարտատոմսերի թողարկում և այլն։
Civilnet











