Գլխավոր Լրահոս

Կիպրոսը դիմել է ԵՄ ֆինանսական օգնությանը

Կիպրոսը որոշում է ընդունել դիմել եվրոպական կայունացնող հիմնադրամների օգնությանը, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Կիպրոսի կառավարության հայտարարությունը։

Այսպիսով, Կիպրոսը եվրոգոտու հինգերորդ երկիրն է Հունաստանից, Իռլանդիայից, Պորտուգալիայից և Իսպանիայից հետո, որ դիմել է ԵՄ ֆինանսական օգնությանը։ Կիպրոսը հայտարարել է, որ աջակցություն է խնդրում իր բանկային հատվածի փրկության համար, որը խիստ տուժել է Հունաստանի ճգնաժամի հետևանքով։

Նշենք, որ երեկ՝ հունիսի 25-ին, Fitch միջազգային վարկանշային գործակալությունը Կիպրոսի վարկանիշը BBB--ից իջեցրել էր մինչև BB+, ինչը ցածր է ներդրումային մակարդակից։ 

«Կիպրական բանկերին անհրաժեշտ է կապիտալի զգալի խթանումներ՝ վերադարձնելու համար ֆինանսական կայունությունը»,- նշում են Fitch-ի փորձագետները։

Այդպիսով՝ ներկայում Կիպրոսի վարկանիշը ներդրումային մակարդակից ցածր են գնահատում միջազգային երեք խոշոր վարկանշային գործակալությունները․ Moody's Investors Service-ն ավելի վաղ երկրի վարկանիշը գնահատել էր Ba3 մակարդակում, իսկ S&P-ն՝ BB+ մակարդակում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում