

Microsoft կորպորացիան հայտարարել է ներկորպորատիվ սոցցանցերի համար ծրագրային ապահովման նախագծող Yammer Inc կորպորացիայի գնման մասին, որն ավելի հայտնի է «կորպորատիվ Facebook» անվամբ, հաղորդում է Reuters-ը։ Գործարքի գումարը կազմել է $1,2 մլրդ։
Microsoft-ի գործադիր տնօրեն Սթիվ Բալմերի խոսքով՝ Yammer-ը իր ոլորտի լավագույն ընկերությունն է, որը հրաշալիորեն պետք է ինտեգրվի ամպային տեխնոլոգիաների աճող պորտֆոլիոյում։
«Կորպորատիվ Facebook»-ի գնումը Microsoft-ին կօգնի փոխհատուցել Microsoft Office-ի գործիքակազմի «սոցիալական բացը», վստահ են փորձագետները։
Ներկայում Yammer-ն ունի ավելի քան 4 մլն անհատական օգտատեր, որոնց 20%-ը վճարում են սերվիսի ծառայությունների դիմաց։ Ընկերության ներգրավված վենչուրային կապիտալը $142 մլն է։ Ստարտափի հիմնական ներդրողները վենչուրային հիմնադրամներն են։
Ի տարբերություն բավական հայտնի Twittter ինտերնետային ընկերության՝ Yammer, Dropbox կամ Jive Software ստարտափերն այլևս չեն գրավում հանրությանը, սակայն ներդրողներն ու մրցակիցներն ուշիուշով հետևում են նրանց հաջողություններին, նշում են փորձագետները։
Այսպիսով, Yammer-ը վերջին մեկ տարում Microsoft-ի երկրորդ խոշոր ձեռքբերումն է` հնարավոր IPO-ին ընդառաջ․ անցած տարվա մայիսին Microsoft-ը գնեց ինտերնետային հեռախոսակապի խոշորագույն ծառայություն Skype-ը։
Գործարքը կփակվի կարգավորիչ մարմինների կողմից այն հաստատելուց հետո։
Կարդալ ավելին
Պատմություններ

Դատական իշխանության անկախության նշույլներն էլ են վերանում․ Արսեն Թավադյան

Սահմանադրության նախագիծը կուղարկվի կառավարություն՝ անգամ առանց խորհրդի հավանության․ Գալյան

Ինչո՞ւ է Արցախից տեղահանվածների անձնագրերում Ադրբեջանը նշվում որպես ծննդավայր

Ծննդավայրը՝ Ադրբեջան. արցախցիների անձնագրերը՝ նոր կանոններով

Մեղրիում մեկնարկել են TRIPP-ի աշխատանքները

Ինչ է փոխվում նոր սահմանադրության նախագծով

Հայաստան-Թուրքիա կարգավորման «բանալին» Բաքվու՞մ է

Աշնանային Կապանը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
Դիտել ավելին
Civilnet


