Ռուպերտ Մերդոկի News Corp. մեդիակորպորացիան հնարավո է՝ իր բիզնեսը երկու առանձին մասի բաժանի, որոնք մասնագիտացած կլինեն հրատարակչական գործունեության և զվարճանքների ինդուստրիայի մեջ, հաղորդում է Wall Street Journal-ը։
Ընկերությունների մի խումբը կվերահսկի թերթերի և գրքերի հրատարակումը։ Նրանում կներառվեն Wall Street Journal-ը, Times of London-ը և Australian-ը, ինչպես նաև HarperCollins հրատարակությունը։ 20th Century Fox կինոստուդիան և Fox հեռուստաընկերությունը կմիավորվեն առանձին՝ ավելի խոշոր ստորաբաժանման մեջ։
Կորպորացիայի ղեկավարությունը վերջնական որոշում դեռ չի ընդունել, իսկ Մերդոկը ի սկզբանե դեմ է հանդես եկել այս գաղափարին։ Սակայն ավելի ուշ կորպորացիայի ղեկավարը սկսել է այն քիչ քննադատել։ Բիզնեսի մասնատման դեպքում Մերդոկն ու նրա ընտանիքը կկորցնեն բիզնեսի վերահսկողությունը և կպահպանեն ընկերության 40% մասնաբաժինը։
Կինոբիզնեսն ու հեռուստատեսությունն ապահովում են News Corp.-ի հասույթի 75%-ը, որը 2011-2012 ֆինտարվա ցուցանիշների համաձայն՝ կազմել է $25,34 մլրդ։ Կինոբիզնեսն ապահովել է նաև գործառնական շահույթի 90%-ը, մինչդեռ հրատարակչային բիզնեսն ապահովել է այս շահույթի միայն $458 մլրդ-ը։
Փորձագետների համոզմամբ՝ ընկերության բիզնեսի բաժանումը կօգնի օպտիմալացնել News Corp.-ի բիզնես գործընթացներն ու ծախսերը։
Civilnet











