Ֆրանսիան մտադիր է ընթացիկ տարում կրճատել բյուջեի ծախսերը, հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Պիեռ Մոսկովիսին՝ հավելելով, որ խիստ խնայողության միջոցառումների մասին խոսք լինել չի կարող, հաղորդում է New York Times-ը։
«Առանց նոր միջացառումների ընդունման՝ ֆրանսիական բյուջեի եկամուտները կարող են հայտնվել նպատակային ցուցանիշից՝ €7-10 մլրդ-ից ցածր մակարդակում»,- iTele հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պարզաբանել է Մոսկովիսին։
Նախարարի խոսքով՝ Ֆրանսիայի կառավարությունը պատրաստում է միջոցառումների «հավասարակշռված» փաթեթ, որը նախատեսում է հարկերի բարձրացում և ծախսերի կրճատում։
Նշենք, որ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը մտադիր է իրականացնել ընտրարշավի ընթացքում ստանձնած պարտավորությունները՝ կապված երկրում բյուջեի խիստ խնայողության միջոցառումների սահմանափակման հետ։
Ներկայում ֆրանսիացիներն Օլանդից ակնկալում են նվազագույն աշխատավարձի մակարդակի բարձրացում։
Նշենք, որ Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է երկրի բյուջեի դեֆիցիտը 2012թ․ կրճատել մինչև ՀՆԱ-ի 4,5%-ը՝ անցած տարվա 5,2%-ից և հասցնել այն եվրոգոտու նպատակային ցուցանիշին՝ ՀՆԱ-ի 3%-ին։
Փորձագետների խոսքով՝ Ֆրանսիայի, ինչպես նաև Գերմանիայի տնտեսությունները, զգալիորեն շահել են իրենց պարտատոմսերի պահանջարկի աճի շնորհիվ։
Civilnet











