ԱՄՆ-ը կկրկնապատկի թերթաքարային նավթի արդյունահանումն առաջիկա 20 տարում, ասված է ԱՄՆ Էներգետիկ տեղեկատվության գործակալության (EIA) առաջին զեկույցում։
EIA-ի կանխատեսմամբ՝ մինչև 2035թ․ թերթաքարային շերտերից նավթի արդյունահանումը կկազմի 1,23 մլն բարել/օր՝ 2012թ․ 720 հազ․ բարել/օր-ի փոխարեն, կամ ԱՄՆ-ի արդյունահանման 12,5%-ը։ Գնահատականները հիմնված են տեխնոլոգիական և ժողովրդավարական միտումների վրա։
ԱՄՆ-ում նավթի արդյունահանումն իր գագաթնակետին կհասնի 2020թ․՝ 6,7 մլն բարել/օր, որի 18%-ը կկազմի թերթաքարային նավթը, կանխատեսում են EIA-ում։
Նշենք, որ հորիզոնական հորատման և շերտերի հիդրավլիկ քայքայման տեխնոլոգիաների զարգացումը թույլ են տվել ԱՄՆ-ին ավելացնել նավթի և գազի արդյունահանումը դժվար հասանելի շերտերից, սակայն հանգեցրել է գազի գների անկմանն ու երկրում նավթի պաշարների ավելացմանը։
Civilnet











