Գլխավոր Լրահոս

Ճապոնիան կկրկնապատկի սպառողական հարկը

Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը հաստատել է առաջիկա երեք տարում վաճառքներից ստացվող հարկի կրկնապատկումը՝ երկրի բյուջեի ահռելի դեֆիցիտի փոխհատուցման նպատակով, հաղորդում է AP-ն։

Օրինագծի համաձայն՝ սպառողական հարկադրույքը ներկայիս 5%-ից կբարձրացվի մինչև 8%՝ 2014թ․, իսկ 2015թ․ կհասցվի մինչև 10%։

Օրինագիծը Ճապոնիայի վարչապետ Յոսիհիկո Նոդայի նախաձեռնությունն է։ Հատկանշական է, որ այն առաջացրել էր ինչպես ընդդիմության, այնպես էլ հենց իշխող Դեմոկրատական կուսակցության առանձին ներկայացուցիչների քննադատությունը։ Վերջիններիս կարծիքով՝ սպառողական հարկի բարձրացումը ժամանակավրեպ է և կարող է էլ ավելի վնասել Ճապոնիայի տնտեսությունը։

Նշենք, որ օրինագիծը խորհրդարանի ստորին պալատում ընդունվել է 363 կողմ, 96 դեմ ձայնով։

2011թ․ սեպտեմբերին իր պարտականությունները ստանձնած վարչապետ Նոդայի  կարծիքով՝ սպառողական հարկի կրկնապատկումն անհրաժեշտ է բյուջեի դեֆիցիտի կրճատման համար, որը կրկնակի գերազանցում է երկրի ՀՆԱ-ն։ Փորձագետների կարծիքով՝ այս միջոցառումը միայն մասամբ կօգնի դեֆիցիտի դեմ պայքարում, քանի որ սպառողական հարկի կրկնապատակումը երկրի գանձարանին մինչև 2015թ․ կապահովի 13,5 տրլն յեն ($170 մլրդ), մինչդեռ Ճապոնիայի բյուջեի դեֆիցիտը ներկայում մոտ 45 տրլն յեն է ($563 մլրդ)։

Մի շարք փորձագետների համոզմամբ՝ հարկի բարձրացումը կխոչընդոտի Ճապոնիայի տնտեսության զարգացմանը և կհանգեցնի երկրում սպառողական պահանջարկի անկմանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում