Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ում անշարժ գույքի շուկան վերականգնվում է

ԱՄՆ-ում անշարժ գույքի շուկան վերականգնվում է

Ընթացիկ տարվա ապրիլին ԱՄՆ-ի 20 քաղաքներում բնակարանների գների S&P/Case-Shiller ինդեքսը տարեկան կտրվածքով աճել է 1,9%-ով։

Ընթացիկ տարվա մարտի համեմատ՝ ինդեքսն աճել է 1,3%-ով, ինչը թույլ է տալիս հուսալ, որ ԱՄՆ-ում անշարժ գույքի շուկան վերականգնվում է։ Փորձագետները կանխատեսում են ինդեքսի անկում 2,5%-ով։ Գների աճ է արձանագրվել 20 խոշոր քաղաքներից 19-ում։  

Այսպիսի դինամիկան ապահովել են վարկավորման արժեքի անկումն ու աշխատանքի շուկայում իրադրության բարելավումը։ S&P-ի փորձագետների խոսքով՝ ԱՄՆ-ի անշարժ գույքի շուկան սկսել է վերականգնվել։

Շինարարական ընկերությունները նշում են վերջին 7 տարում վաճառքների ծավալների առավելագույն աճի մասին՝ հիփոթեքային վարկավորման ռեկորդային ցածր տոկոսադրույքների ֆոնին, ինչպես նաև զբաղվածության շուկայի վերակենդանացման և «պաշարների» կրճատման մասին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում