Գլխավոր Լրահոս

Քանի դեռ ողջ եմ, եվրոբոնդեր չեն լինի․ Մերկել

Քանի դեռ ողջ եմ, եվրոբոնդեր չեն լինի․ Մերկել

Հունիսի 28-29-ը Բրյուսելում կայանալիք Եվրամիության գագաթաժողովի նախաշեմին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, թե թույլ չի տա, որ իր երկիրը պատասխան տա եվրոգոտու մյուս պետությունների, օրինակ Իտալիայի և Իսպանիայի պարտքերի համար։

«Քանի դեռ ես ողջ եմ, պարտքերի միասնական պատասխանատվություն չի լինի»,- ասել է Մերկելը։ Մինչդեռ եվրոբոնդերի կողմնակիցները կարծում են, որ սա միակ ելքն է ֆինանսական շուկաները հանդարտացնելու և ճգնաժամի տարածումը կանխելու համար։

Միաժամանակ՝ Financial Times-ի տրամադրության տակ է հայտնվել ծրագիրը, որ պետք է առաջիկա գագաթաժողովին ներկայացնեն Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն, Եվրախմբի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերն ու ԵԿԲ նախագահ Մարիո Դրագին։ Ծրագրի էությունը հարկաբյուջետային քաղաքականությունում ինքնիշխանությունից հրաժարումն է, այսինքն Եվրահանձնաժողովը կստանա առանձին երկրների բյուջեների անմիջական վերահսկողության իրավունք։ Եվրոբոնդերի տարբերակն այս ծրագրում չի քննարկվում։   

Նշենք, որ ամերիկյան Egan-Jones վարկանշային գործակալությունն իջեցրել է Գերմանիայի վարկանիշը АА--ից մինչև А+՝ «բացասական» կանխատեսմամբ։ Ամեն դեպքում՝ Հունաստանը կլքի եվրոգոտին, թե ոչ, Բեռլինը կուտակել է դեբիտորական մեծ պարտք․ այն է՝ երբ ծառայություններն ու ապրանքները վաճառված են, իսկ գումարային միջոցները դեռ չեն ստացվել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում