Գլխավոր Լրահոս

S&P-ն բարձրացրել է Ռուսաստանի կարճաժամկետ վարկանիշը

S&P-ն բարձրացրել է Ռուսաստանի կարճաժամկետ վարկանիշը

Standard & Poor's միջազգային վարկանշային գործակալությունը բարձրացրել է Ռուսաստանի կարճաժամկետ վարկանիշն օտարերկրյա արժույթով A-3-ից մինչև A-2, երկարաժամկետ վարկանիշը՝ հաստատել BBB մակարդակում, ասված է գործակալության հաղորդագրությունում։

Կարճաժամկետ և երկարաժամկետ վարկանիշներն ազգային արժույթով հաստատվել են BBB+/A-2 մակարդակում, ռուսական սանդղակով՝ ruAAA, արժույթի փոխանցման և փոխակերպման ռիսկի գնահատականը թողնվել է  BBB մակարդակում։

Վարկանիշներին շնորհվել է «կայուն» կանխատեսում։

S&P-ի փորձագետ Կայ Շտուկենբրոկի խոսքով՝ վարկանիշների հաստատումը վկայում է, որ ՌԴ կառավարության ակտիվների ծավալը փոքր-ինչ գերազանցում է պարտավորությունների ծավալն անցած ժամանակների բյուջետային հավելուրդի և ընթացիկ չափավոր պակասուրդի հետևանքով, ինչպես նաև այն, որ երկրի արտաքին իրացվելի ակտիվների ծավալը գերազանցում է նրա արտաքին պարտքը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում