Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Եվրոպայի ֆինանսական իրադրությունը

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Եվրոպայի ֆինանսական իրադրությունը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տնտեսական և քաղաքական մի շարք հարցեր, հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի հայտարարության համաձայն՝ զրույցի գլխավոր թեման է դարձել «տարածաշրջանում աճի և կայունության ամրապնդման ուղղությամբ համատեղ ջանքերի անհրաժեշտությունը»։ Օբաման և Օլանդը մտքեր են փոխանակել նաև եվրոգոտու պարտքային ճգնաժամի լուծման հնարավոր ծրագրի շուրջ։

Միաժամանակ՝ երկու երկրների առաջնորդները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը։ 

Հիշեցնենք, որ նախագահների հեռախոսազրույցը նախորդել է Եվրամիության գագաթաժողովին, որի անցկացումը նախատեսված է հունիսի 28-29-ը։

Մինչ Օբամայի հետ զրույցը Օլանդը հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ընթացքում քննարկվել է եվրոգոտու ճգնաժամի հաղթահարման ռազմավարությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում