Գլխավոր Լրահոս

Fitch-ը 2012թ․ համար համաշխարհային ՀՆԱ-ի 2,2% աճ է կանխատեսում

Fitch-ը 2012թ․ համար համաշխարհային ՀՆԱ-ի 2,2% աճ է կանխատեսում

Fitch միջազգային վարկանշային գործակալությունն ընթացիկ տարվա համար կանխատեսում է համաշխարհային տնտեսության աճի տեմպերի դանդաղում մինչև 2,2%՝ նախորդ տարվա 2,7%-ի համեմատ, հաղորդում է Fitch-ը։ Վերջինիս կանխատեսմամբ՝ 2013թ․ համաշխարհային ՀՆԱ-ի աճը կկազմի 2,8%, իսկ 2014թ․՝ 3,1%։

Համաշխարհային տնտեսության վերելքին խոչընդոտում է եվրոգոտու ճգնաժամը, համոզված են գործակալության փորձագետները։ Վերջիններիս կանխատեսմամբ՝ եվրոգոտու համակարգային ճգնաժամն ու բացասական ճնշումը նրա վարկանիշների վրա չեն թուլանա, քանի դեռ եվրոպացի առաջնորդները չեն ստեղծել «ճանապարհային քարտեզ», որը թույլ կտա տարածաշրջանի բյուջետային, ֆինանսական և քաղաքական ինտեգրում կատարել։ Ճգնաժամը խորացել է 2-րդ եռամսյակում, նշում են Fitch-ում։

Փորձագետների կարծիքով՝ Եվրամիության՝ այսօր մեկնարկող երկօրյա գագաթաժողովը դժվար թե կարողանա լուծել բոլոր խնդիրները, սակայն դրական քայլերի կատարման հնարավորություն կտա։

Նշենք, որ 2012թ․ 1-ին կիսամյակում Fitch-ն իջեցրել է եվրոգոտու վեց երկրի վարկանիշը՝ ընդհանուր առմամբ 16 աստիճանով։ Խոսքը մասնավորապես Իսպանիայի մասին է, որի վարկանիշն իջեցվել է մինչև ВВВ մակարդակ։ Եվրոպական երկրներից բացի՝ Fitch-ը մայիսին իջեցրել է նաև Ճապոնիայի վարկանիշը մինչև А+՝ «բացասական» կանխատեսմամբ։

Զարգացող շուկաները, ինչպիսիք են օրինակ Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան և Թուրքիան, կարող են առերեսվել աճի տեմպերի դանդաղմանը, ասված է գործակալության հաշվետվությունում։

Համեմատության համար նշենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամն ապրիլին կանխատեսել էր, որ համաշխարհային տնտեսության աճն ընթացիկ տարում կկազմի 3,5%, իսկ հաջորդ տարի՝ 4,1%։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում