Գլխավոր Լրահոս

Glencore-Xstrata գործարքը տապալման շեմին է

Glencore-Xstrata գործարքը տապալման շեմին է

Հումքային խոշոր թրեյդեր շվեյցարական Glencore International AG-ն մտադիր է հրաժարվել պղնձի արտադրությամբ զբաղվող աշխարհում չորրորդ՝ շվեյցարական Xstrata լեռնահանքային ընկերության հետ միաձուլման գործարքից, եթե վերջինիս բաժնետերերի խումբը, որ գլխավորում է Qatar Holdings-ը, չհրաժարվի իր պահանջներից․ այն է՝ Xstrata-ի բաժնետոմսերի շուկայական արժեքի բարձրացում, գրում է Financial Times-ը։

Xstrata-ի մեծությամբ երկրորդ բաժնետեր Qatar Holdings-ի (տնօրինում է Xstrata-ի բաժնետոմսերի 11%-ը) ներկայացուցիչները արտակարգ խորհրդակցություն են հրավիրել գործարքի կազմակերպիչ բանկերի հետ այն բանից հետո, երբ Կատարը հունիսի 26-ին ցնցել էր շուկաները հայտարարությամբ, թե դեմ է ներկայիս պայմաններով Glencore-ի և Xstrata-ի միավորմանը։ Կատարցիները պահանջում են ընթացիկ առաջարկը 16%-ով գերազանցող գնի վճարում Xstrata-ի բաժնետոմսերի դիմաց՝ $3,25` մեկ արժեթղթի դիմաց։

Glencore-ում, իրենց հերթին, վստահ են, որ Xstrata-ն ավելի քիչ արժե և պատրաստ չեն գերավճարել նրա համար։

Նշենք, որ գործարքի փակման դեպքում շուկայում կհայտնվեր մոտ $88 մլրդ կապիտալիզացիայով նոր խաղորդ, որն իր հզորությամբ կարող էր համեմատվել անդրազգային Rio Tinto և BHP Billiton կորպորացիաների հետ։ Այն կլիներ նաև պղնձի արտադրությամբ զբաղվող երկրորդ խոշոր ընկերությունը՝ չիլիական Codelco-ից հետո։

Հիշեցնենք, որ մինչև 2002թ. շվեյցարական այս երկու ընկերությունների բիզնեսը միասնական էր։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում