Գլխավոր Լրահոս

News Corp.-ի տնօրենները հաստատել են ընկերության՝ երկու մասի բաժանումը

News Corp.-ի տնօրենները հաստատել են ընկերության՝ երկու մասի բաժանումը

News Corp. մեդիակորպորացիայի տնօրենների խորհուրդը հաստատել է ընկերության $60-միլիարդանոց բիզնեսը երկու առանձին մասի բաժանելու ծրագիրը, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իր տեղեկացված աղբյուրները։

Ռուպերտ Մերդոկի News Corp.-ի ստորաբաժանումները մասնագիտացած կլինեն հրատարակչական գործունեության և զվարճանքների ինդուստրիայի մեջ։ Ընկերությունների մի խումբը կվերահսկի թերթերի և գրքերի հրատարակումը։ Նրանում կներառվեն Wall Street Journal-ը, Times of London-ը և Australian-ը, ինչպես նաև HarperCollins հրատարակությունը։ 20th Century Fox կինոստուդիան և Fox հեռուստաընկերությունը կմիավորվեն առանձին՝ ավելի խոշոր ստորաբաժանման մեջ։

Հատկանշական է, որ Մերդոկը երկար տարիներ ընդդիմացել է այս գաղափարին, սակայն ավելի ուշ կարծես համակերպվել է դրա հետ, հաղորդում է գործակալությունը։ Ակնկալվում է, որ բիզնեսի բաժանումը մեկ տարի կտևի։ Այս ընթացքում Մերդոկն ու նրա ընտանիքը կկորցնեն բիզնեսի վերահսկողությունը և կպահպանեն ընկերության 40% մասնաբաժինը։

Կինոբիզնեսն ու հեռուստատեսությունն ապահովում են News Corp.-ի հասույթի 75%-ը, որը 2011-2012 ֆինտարվա ցուցանիշների համաձայն՝ կազմել է $25,34 մլրդ։ Կինոբիզնեսն ապահովել է նաև գործառնական շահույթի 90%-ը, մինչդեռ հրատարակչային բիզնեսն ապահովել է այս շահույթի միայն $458 մլրդ-ը։

Փորձագետների համոզմամբ՝ ընկերության բիզնեսի բաժանումը կօգնի օպտիմալացնել News Corp.-ի բիզնես գործընթացներն ու ծախսերը։

Հիշեցնենք, որ News Corp.-ի ծրագրերի մասին առաջին անգամ հաղորդել էր Wall Street Journal-ը, որին հաջորդել էր կորպորացիայի բաժնետոմսերի 2,4-տոկոսանոց արժևորումը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում