Գլխավոր Լրահոս

BMW-ն մտադիր է գնել Mitsubishi-ի նիդեռլանդական գործարանը

BMW-ն մտադիր է գնել Mitsubishi-ի նիդեռլանդական գործարանը

Գերմանական BMW AG ավտոմոբիլաշինական խոշոր կոնցեռնը դիտարկում է ճապոնական Mitsubishi Motors ավտոարտադրողի՝ Նիդեռլանդներում տեղակայված գործարանում (NedCar) մեքենաների արտադրության հնարավորությունը, հաղորդում է Reuters-ը։

BMW-ում այսօր հայտարարել են, որ ներկայում բանակցություններ են տարվում Mitsubishi-ի նիդեռլանդական գործարանում գերմանական ընկերության տրանսպորտային միջոցների հավաքումը սկսելու շուրջ։ Հնարավոր համաձայնագրի մանրամասներն ու հստակ պայմանները չեն հաղորդվում։  

Այն դեպքում, երբ բավարացիներին չհաջողվի պայմանավորվածություն ձեռք բերել ճապոնացիների հետ այս հարցի շուրջ, ապա Mitsubishi-ի՝ Բոռն քաղաքի գործարանը, ամենայն հավանականությամբ, կփակվի։

Հատկանշական է, որ սա կարող է դառնալ այս մասշտաբի գործարանի փակման չորրորդ դեպքը։ Ավելի վաղ տարբեր քաղաքներում իրենց ձեռնարկությունները փակելու մասին հայտարարել էին ամերիկյան General Motors-ը, շվեդական Saad-ը և իտալական Fiat-ը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում