Գլխավոր Լրահոս

Fiat-ը վերսկսում է Չինաստանում մեքենաների արտադրությունը

Իտալական Fiat ավտոկոնցեռնը վերսկսել է ավտոմեքենաների արտադրությունը աշխարհի խոշորագույն ավտոշուկայում՝ Չինաստանում։ Bloomberg-ի հաղորդմամբ՝ ընկերությունն այդպիսով մտադիր է նպաստել իր վաճառքների աճին՝ Եվրոպայում պահանջարկի անկման ֆոնին։

Այսօր Fiat-ը սկսել է Viaggio կոմպակտ սեդանի արտադրությունը չինական Guangzhou Automobile Group Co.-ի հետ համատեղ ձեռնարկության շրջանակում Կենտրոնական Չինաստանի Չանշա քաղաքի նոր գործարանում։

Միաժամանակ՝ Եվրոպայում իտալական ավտոարտադրողը կրճատել է արտադրության ծավալները €500 մլն-ով՝ անցած ամիս տեղական շուկայի սպառողական պահանջարկի կտրուկ անկման ֆոնին։

GAC Fiat Automobile Co.-ի գլխավոր մենեջեր Ջեկ Չենի խոսքով՝ համատեղ ձեռնարկությունը մտադիր է մինչև 2014թ․ ավելացնել արտադրության ծավալները մինչև 200 հազ․ մեքենա։ 2011թ․ Fiat-ը Չինաստանում վաճառել է ընդամենը 991 ավտոմեքենա՝ ամերիկյան General Motors-ի 2,26 մլն և գերմանական Volkswagen AG-ի 2,26 մլն մեքենայի համեմատ։

Նշենք, որ Guangzhou Auto-ն Չինաստանում Fiat-ի երրորդ գործընկերն է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում