Իտալիան և Իսպանիան, որ երեկ արգելափակել էին ԵՄ տնտեսական աճի խթանման միջոցառումների փաթեթը, համաձայնել են ստորագրել այն, հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան-Կլոդ Յունկերին։
Հաղորդվում է, որ 13 ժամ տևած բանակցություններից հետո Հռոմն ու Մադրիդը, ի վերջո, համաձայնել են ստորագրել Աճի և զբաղվածության պակտը։
Նշենք, որ Աճի և զբաղվածության պակտը երեկ ներկայացվել էր Բրյուսելում ԵՄ գագաթաժողովի առաջին օրը։ Փաստաթուղթը նախատեսում է ԵՄ տնտեսության խթանման փաթեթի համար €120 մլրդ հատկացնել։ Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին և Իսպանիայի նրա գործընկեր Մարիանո Ռախոյը սակայն հրաժարվել էին ստորագրել փաստաթուղթը՝ նշելով, որ մտադիր չեն քննարկել երկարաժամկետ նախաձեռնությունները, քանի դեռ Գերմանիան չի համաձայնել հաստատել երկու այս երկրների պարտատոմսերի եկամտաբերության նվազեցմանն ուղղված կարճաժամկետ միջոցառումները։
Ակնկալվում է, որ պակտն ուժի մեջ կմտնի 2012թ․ վերջին։
Civilnet










