Համաշխարհային ավիաընկերություններին «կայուն ապագա» է սպասվում՝ չնայած ավիացիոն վառելիքի բարձր գնին և թույլ տնտեսությանը, կանխատեսում են Moody's Investors Service միջազգային վարկանշային գործակալության փորձագետները։
Երեկ Moody's-ը հրապարակել է ավիաընկերության ոլորտի տարեկան հերթական զեկույցը, որի համաձայն՝ ավիաընկերությունները կշահեն ավելի բարձր սակագներից և ծախսերի օպտիմալացումից։
Միաժամանակ՝ հյուսիսամերիկյան ավիաընկերություններին և մերձավորարևելյան նրանց մրցակիցներին կհաջողվի աննշան ավելացնել շահույթը, այն դեպքում, երբ եվրոպական փոխադրողները կկենտրոնանան ճգնաժամի հետևանքների հաղթահարման ուղղությամբ, իսկ ասիական ընկերությունները կառերեսվեն աճող մրցակցությանը։
Ամերիկացի ավիաընկերությունները 2011թ․ սակագները բարձրացրել են ավելի քան տասն անգամ և 2012թ․ սկզբում՝ վառելիքի գների աճը փոխհատուցելու նպատակով։ Սակայն այս գները նվազել են նավթի գների անկմանը զուգահեռ։
Moody's-ի փորձագետները չեն ակնկալում սակագների աճ, քանի դեռ Brent տեսակի նավթի գինը շարունակում է ցածր մնալ $110/բարել մակարդակից։
Civilnet











