Գլխավոր Լրահոս

BlackBerry-ի արտադրողը 5 հազ․ աշխատակից կկրճատի

BlackBerry-ի արտադրողը 5 հազ․ աշխատակից կկրճատի

BlackBerry բջջային հեռախոսների արտադրող կանադական Research in Motion Ltd. (RIM) ընկերությունը հայտարարել է 5 հազ․ աշխատակցի կրճատման մասին, հաղորդում է AFP-ն։

Ընկերության եռամսյակային հաշվետվության համաձայն (2012թ․ 2-րդ եռամսյակն ավարտվել է հունիսի 2-ին)` RIM-ի վնասները կազմել են $518 մլն։ Արձանագրվել է նաև վաճառքների անկում։

Բացի այդ՝ RIM-ը հետաձգել է BlackBerry-ի համար օպերացիոն նոր համակարգի թողարկումը մինչև 2013թ․։

2012թ․ հունիսի սկզբին RIM-ի բաժնետոմսերն արժեզրկվել են մինչև $9,66՝ մեկ բաժնետոմսի դիմաց, ինչը ընկերության արժեթղթերի ամենացածր գինն է 2003թ․ ի վեր։ 2008թ․ համեմատ, երբ RIM-ի մեկ բաժնետոմս արժեցել է $147,55, ընկերությունն արժեզրկվել է 93%-ով։

Նշենք, որ վերջին տարիներին RIM-ի շուկայական մասնաբաժինն անշեղորեն կրճատվում է Apple-ի iPhone-ի և Google-ի Android օպերացիոն համակարգի հետ մրցակցության պայմաններում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում