Գլխավոր Լրահոս

Opel-ը բարեփոխում է բիզնեսը՝ շահույթներն ավելացնելու նպատակով

Opel-ը բարեփոխում է բիզնեսը՝ շահույթներն ավելացնելու նպատակով

Գերմանական Adam Opel GmbH ավտոարտադրողը բարեփոխում է իր բիզնեսը՝ ընկերությանը շահութաբերությունը նախկին մակարդակին վերադարձնելու նպատակով։ Այս հայեցակարգը հաստատել է նաև ավտոարտադրողի դիտորդական խորհուրդը, որը վերահսկվում է ամերիկյան General Motors Co-ի կողմից, հաղորդում է Reuters-ը։

Opel-ի հաղորդագրության համաձայն՝ ընկերությունը կկենտրոնանա ներդրումների օպտիմալացման ուղղությամբ և կկրճատի ծախսերը, այդ թվում՝ աշխատուժի, ինչպես նաև կփորձի ֆրանսիական PSA Peugeot Citroen-ի հետ համագործակցությունից ավելի մեծ սիներգիայի հասնել։

Ընկերությունն ակնկալում է նաև այնպիսի շուկաներ դուրս գալ, որոնցում նախկինում ընկերությունը ներկայացված չի եղել։  

Ավելի վաղ Opel-ը հայտարարել էր, որ Գերմանիայի ձեռնարկություններում կփորձի խուսափել կրճատումներից։

Մարտին General Motors Co.-ն հայտարարել էր, որ որոշ գործարանների ծրագրվող փակմամբ մտադիր է համեմատաբար էժան աշխատուժ ունեցող երկրներում ավելացնել իր արտադրական հզորությունները։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում