Գլխավոր Լրահոս

Ճապոնիան կհարկի էլեկտրոնային գրքերի օտարերկրյա վաճառողներին

Ճապոնիան կհարկի էլեկտրոնային գրքերի օտարերկրյա վաճառողներին

Ճապոնիայի կառավարությունը սպառողական հարկ (ԱԱՀ-ի տեղական տարբերակ) կսահմանի օտարերկրյա այն ընկերությունների նկատմամբ, որոնք էլեկտրոնային գրքերի առևտուր են անում իր երկրի տարածքում, հաղորդում է ճապոնական The Asahi Schimbun-ը։ Հարկը կարող է ուժի մեջ մտնել 2014թ․։

Նոր հարկի մասին ծրագրերը հաստատել է Ճապոնիայի ֆինանսների նախարար Ձյուն Աձումին, հաղորդում է AFP-ն։

Պաշտոնյաներն այսպիսի որոշում են ընդունել՝ վերացնելու մրցակցային առավելությունը, որից օգտվում են օտարերկրյա ընկերությունները։ Էլեկտրոնային գրքերի ճապոնացի վաճառողները վճարում են սպառողական հարկ, և կառավարությունում մտավախություն ունեն, որ նրանք կարող են փոխել գրանցման վայրը, և բյուջեի մուտքերը կթերակատարվեն։ Հարկային գործող օրենսդրությունն ընդունվել է 80-ականներին, երբ էլեկտրոնային առևտուր դեռ գոյություն չուներ։ 

Այս հարցում Ճապոնիայի կառավարությունը շտապողականություն է հանդես բերում, քանի որ առցանց առևտրի խոշորագույն ընկերությունը՝ Amazon.com-ը, առաջիկայում  մտադիր է դուրս գալ ճապոնական  շուկա։

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում