Գլխավոր Լրահոս

Մահացել է հալեպահայ գրող Թորոս Թորանեանը

Մահացել է հալեպահայ գրող Թորոս Թորանեանը

Երևանում 93 տարեկանում վախճանվել է հալեպահայ գրող, հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ, բժիշկ Թորոս Թորանեանը․ լուրը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց հալեպահայ հրապարակախոս Մանուէլ Քէշիշեանը։

Ծնվել է 1928 թվականին Սիրիայի Հալեպ քաղաքում։ Նրա ծնողները՝ Խաչերը և Վարդուհին, ծնվել են Կիլիկյան Հայաստանի Այնթապ քաղաքի Ճիպին գյուղում։

Թորանյանը բազմաժանր ստեղծագործող էր։ Հեղինակել է «Աստղերու ճամբան» (1960), «Կանաչ տառեր» (1965), «Անտալուզեան երգեր» (1979), «Կարօտի Ճամբաներով» (1990), «Մեծ Հորս Պատմած Հեքիաթները» (1992), «Թող Հայաստանը Խօսի» (1998), «Կեանքի Կեռմաններով» (1999) եւ այլ ստեղծագործությունները։

Հեղինակ է նաև «Վավա եւ Սարգիս Խաչատրեան» (1983), «Ժամանակի Վկան եւ Ապագայի Դեսպանը» (1990), «Անդրանիկ Ծառուկեան Արձակագիրն ու Բանաստեղծը» (2000), «Ամբողջական Գրագէտը. Ռոպէր Հատտէճեան» (2002), «Ձրոյցներ Կարպիս Սուրէնեանի Հետ» (2003), «Սիմոն Սիմոնեան Երեւոյթը» (2004) մենագրությունների։

2012-ին պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում