Գլխավոր Լրահոս

Հայաստանի փոխարտգործնախարարը Սիրիայում հանդիպել է ԱԳ նախարարի հետ

Հայաստանի փոխարտգործնախարարը Սիրիայում հանդիպել է ԱԳ նախարարի հետ

Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն այցելել է Սիրիա, որտեղ հանդիպել է Սիրիայի նորանշանակ ԱԳ նախարարին։ 

«Արտգործնախարար Ասադ ալ-Շայբանիի հետ քննարկել ենք Հայաստանի և Սիրիայի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Պայմանավորվել ենք շարունակել համագործակցությունը»,- գրել է Կոստանյանը X սոցիալական հարթակում։

«ԱԳ նախարարի տեղակալը փոխանցել է Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ զարգացնել երկկողմ հարաբերությունները սիրիական կողմի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ: Վահան Կոստանյանը հաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու հումանիտար և բարեփոխումների իրականացման ոլորտներում, ինչպես նաև Սիրիայում առաջնահերթություն համարվող տարատեսակ այլ ծրագրերին: Երկուստեք շեշտվել են Հայաստանի և Սիրիայի ժողովուրդների միջև առկա պատմական ամուր կապերը: Այս համատեքստում աջակցություն է հայտնվել Սիրիայում համերաշխության մթնոլորտի ձևավորմանը և ներառականությանն ուղղված ջանքերին»,- նշված է ԱԳՆ հաղորդագրությունում։

2024-ի դեկտեմբերին Սիրիայում հակակառավարական ուժերը տապալեցին Ասադների հինգ տասնամյակի իշխանությունը։ 1971-ից Սիրիայում իշխում էր Հաֆեզ Ասադը, 2000 թվականին նրա մահից հետո նախագահ դարձավ Բաշար Ասադը։ 2011-ին Սիրիայում սկսված քաղաքացիական պատերազմում Բաշար Ասադը իշխանությունը 13 տարի կարողացավ պահել Իրանի և Ռուսաստանի աջակցության շնորհիվ։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում