Սիրիայում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ այս պահին կազմակերպված տարհանումն անհնար է:
«Այս պահին կազմակերպված տարհանումն անհնարին է: Հորդորում ենք Հալեպում և շրջակայքում բնակվող մեր հայրենակիցներին հնարավորինս զերծ մնալ տեղաշարժերից (միայն անհրաժեշտության դեպքում), իսկ քաղաքից դուրս գալու փորձերն այս պահին լիովին բացառել»,- ասված է հայտարարությունում։
Դեսպանությունը նշում է, որ Սիրիայի հայազգի քաղաքացիները, որոնք ցանկանում են մեկնել Հայաստան՝ կարող են դիմել Դամասկոսում կամ Բեյրութում ՀՀ դեսպանություններ և հեշտացված կարգով ստանալ ՀՀ մուտքի արտոնագրեր։
«Ներկայումս ճշտվում են ցուցակները, թե ում անձնագրերն են պատրաստ: Կան անձնագրային գործեր, որոնք դեռ գտվում են պատրաստման փուլում և գտնվում են Հայաստանում: Փնտրվում են հնարավորություններ առկա անձնագրերը իրենց հասցեատերերին հանձնելու ուղղությամբ: Իրավիճակը փոքր ինչ կայունանալուց հետո հյուպատոսությունը կկապվի հասցեատերերի հետ և կտեղեկացնի ուր և ինչպես կարող են ստանալ իրենց անձնագրերը»,- նշված է հայտարարության մեջ։
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը ներկայումս տեղակայված է Դամասկոսում ՀՀ դեսպանությունում, և արտակարգ ռեժիմով շարունակում է իր աշխատանքները։ Դամասկոսում ՀՀ դեսպանությունում ստեղծվել է թեժ գիծ՝ + 963 96 000 36 22:
Նոյեմբերի 27-ին Հայաթ Թահրիր աշ-Շամ զինված խմբավորումը Հալեպի շրջանում անակնկալ հարձակում է գործել սիրիական բանակի և դաշնակից ուժերի դիրքերի վրա։ Իսլամիստական խմբավորումներն այժմ վերահսկում են Հալեպ քաղաքը։
https://civilnet.am/news/807735/%d5%b0%d5%a1%d5%ac%d5%a5%d5%ba%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a9%d5%ab%d5%be%d5%a8-10-12-%d5%b0%d5%a1%d5%a6%d5%a1%d6%80-%d5%a7-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%ab%d5%af%d5%a1-%d5%b7%d5%a1%d5%a2%d5%a1%d5%a9%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab%d5%b6-%d5%af%d5%a1%d6%80%d5%b8%d5%b2-%d5%a7-%d5%ba%d5%a1%d6%80%d5%a5%d5%b6%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b3%d5%a3%d5%b6%d5%a1%d5%aa%d5%a1%d5%b4-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%a1%d5%b6%d5%a1%d5%ac/ https://civilnet.am/news/807703/%d5%b0%d5%a1%d5%ac%d5%a5%d5%ba%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b0%d5%b0-%d5%b0%d5%b5%d5%b8%d6%82%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b8%d5%bd%d5%a8-%d5%b4%d5%a5%d5%af%d5%b6%d5%a5%d5%ac-%d5%a7%d6%80-%d5%a4%d5%a1%d5%b4%d5%a1%d5%bd%d5%af%d5%b8%d5%bd-%d6%87-%d5%b0%d5%a1%d5%bb%d5%b8%d6%80%d5%a4%d5%ab%d5%be-%d5%b9%d5%ab-%d5%af%d5%a1%d6%80%d5%b8%d5%b2%d5%a1%d6%81%d5%a5%d5%ac-%d5%be%d5%a5%d6%80%d5%a1%d5%a4%d5%a1%d5%bc%d5%b6%d5%a1%d5%ac-%d5%a1%d5%a3%d5%b6/
Civilnet











