Գլխավոր Լրահոս

Սիրիայում Ասադի տապալումից հետո տեղի են ունեցել առաջին խորհրդարանական ընտրությունները

Սիրիայում Ասադի տապալումից հետո տեղի են ունեցել առաջին խորհրդարանական ընտրությունները

Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից հետո Սիրիայում անցկացվել են առաջին խորհրդարանական ընտրությունները։  

Ընտրություններում պատգամավորների մեծ մասը՝ մոտ երկու երրորդը, ընտրվել են ընտրական քոլեջների միջոցով։ Մնացած պատգամավորներին նշանակել է ժամանակավոր ղեկավար Ահմեդ ալ-Շարան։  

Պետական լրատվամիջոցները հայտնում են, որ մի շարք շրջաններում քվեարկությունն ավարտվել է, և քվեների հաշվարկն արդեն սկսվել է։ Հաղթողների անունները կհայտարարվեն մամուլի ասուլիսի ժամանակ։

Իրավապաշտպան խմբերը քննադատել են ընտրությունները՝ ասելով, որ դրանք ազատ և արդար չեն։ Նրանց խոսքով՝ այս համակարգը իշխանությունը պահում է կառավարության ձեռքում և չի ապահովում իրական ժողովրդավարություն։

Որոշ շրջաններում դրանք հետաձգվել են՝ անվտանգային խնդիրների և բնակչության տեղահանման պատճառով։

Նոր խորհրդարանն առաջիկայում պետք է աշխատի նոր օրենքների և սահմանադրական բարեփոխումների վրա՝ քաղաքական անցման գործընթացի շրջանակում։

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում