Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաան ժամանել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին։ Վերջին վեց տասնամյակի ընթացքում սա Սիրիայի նախագահի առաջին նման այցն է։
Սիրիայի ղեկավարը վերջին անգամ Գլխավոր ասամբլեային մասնակցել էր 1967-ին։ Դա տեղի էր ունեցել մինչև Ասադների ընտանեկան դինաստիայի 50-ամյա կառավարումը։
Ահմադ ալ-Շաարան իշխանության է եկել 2024-ի դեկտեմբերին՝ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո։ Իշխանությունը փոխվել է զինված ապստամբության արդյունքում։ Ալ-Շաարան գլխավորել է արագ և կործանիչ հարձակումը, որի հետևանքով Ասադը տապալվել է։ Ալ-Շաարան նախկինում առաջնորդել է «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումը, որը ԱՄՆ-ի կողմից նախկինում ճանաչվել էր որպես ահաբեկչական կազմակերպություն։ Ասադի տապալումից հետո ավարտվել է Սիրիայում գրեթե 14 տարի տևած քաղաքացիական պատերազմը։
ԱՄՆ-ն և Արևմտյան այլ երկրներ սկզբում զգուշավոր էին ալ-Շաարայի նկատմամբ՝ հաշվի առնելով նրա նախկին կապերը ահաբեկչական խմբերի հետ։
Ալ-Շաարան իշխանության անցնելուց հետո փորձել է վերականգնել հարաբերությունները Արևմուտքի հետ՝ հատկապես ԱՄՆ-ի։
Civilnet











