Գլխավոր Լրահոս

Սիրիայի քրդերին նոր վերջնագիր է ներկայացվել

Սիրիայի կառավարական ուժերի կողմից ռազմական ճանապարհով հյուսիս-արևելյան շրջանների գրավումը քրդերին ստիպեց համաձայնել նոր զինադադարի, որը պաշտոնապես ուժի մեջ է հունվարի 20-ի երեկոյից։

Սիրիայի նախագահականը հրապարակել է ճանապարհային քարտեզը։ Քրդերին չորս օր ժամանակ է տրվել՝ մշակելու ինտեգրման համապարփակ ծրագիր։ Փոխարենը իշխանությունները խոստացել են դրական արձաքանքի պարագայում, չմտնել հյուսիսարևելյան կարևոր քաղաքների՝ Հասակեի ու Ղամիշլիի կենտրոններ, զորքերը տեղակայել արվարձաններում՝ մինչև ամբոջական ինտեգրման համաձայնությունը։

Միաժամանակ քրդերը պետք է առաջադրեն թեկնածուներ Հասակեի կառավարչի, Սիրիայի պետական ինստիտուտների համար, այդ թվում՝ Սիրիայի Պաշտպանության փոխնախարարի պաշտոնի համար։ Սահմանադրությամբ քրդերին խոստանում են նաև շնորհել լեզվի կիրառման և այլ արտոնություններ։

Մինչ գնդակը քրդերի դաշտում է, ամերիկյան կողմն իր ակտիվությամբ փորձում է արագացնել գործընթացը։ Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց Թոմ Բարաքը հստակ նշել է, որ Վաշինգտոնը քրդերի ապագան Սիրիայի անցումային իշխանության ներքո է տեսնում, և այլևս չի պատրաստվում առանձին դեր վերապահել քրդերին։

Քրդերին ցուցաբերվող աջակցությունը մեծապես սպառվել է, ասել է Բարաքը, նշելով որ ահաբեկչական ISIS-ի դեմ այժմ պետք է պայքարի Ահմադ ալ-Շարայի կառավարությունը։

Ոչ բոլոր քրդերն են բանակցային ճանապարհով հարցի լուծման կողմնակից։ Հունվարի 20-ի երեկոյան լարված է եղել թուրք-սիրիական սահմանը, երբ Թուրքիայի քրդերը փորձել են օգնության հասնել Սիրիայի իրենց ազգակիցներին։ Անցակետերից մեկում հավաքավածներն անգամ վնասել են Թուրքիայի դրոշը։

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում