Գլխավոր Լրահոս

Սիրիայի քրդերը ինտեգրվելու փոխարեն որոշել են պայքարել

Սիրիայի քրդերի շուրջ օղակը սեղմվում է։ Վերջին օրերին հյուսիս-արևելյան կարևոր քաղաքներ՝ Դեր Զորը, Ռաքքան կորցնելուց հետո, այժմ վերջին տվյալներով՝ քրդերը պայքարում են Հասակեի համար։

Նոր բախումներն ընդամենը ժամանակի հարց էին թվում՝ հաշվի առնելով երկուշաբթի Դամասկոսում Սիրիայի նախագահի Ահմադ ալ-Շարայի ու քրդական ուժային թևի հրամանատար Մազլու Աբդիի միջև ինտեգրացիայի ու հրադադարի մասին անարդյունք հանդիպումը։

Քրդական որոշ աղբյուրներ Ահմադ-ալ Շարայի պայմանները կապիտուլիացիոն են որակել, նշելով, թե դրանք քրդերի համար ամենևին չեն նախատեսում որևէ ինքնավարություն։

Ըստ քաջատեղյակ աղբյուրների՝ Դամասկոսը պնդել է քրդերին ինտեգերելու հարցը՝ Աբդիին առաջարկելով Սիրիայի պաշտպանության փոխնախարարի պաշտոնը։ 5 ժամ տևած հանդիպմանը Դամասկոսը պահանջել է քրդերի ղեկավարմամբ գտնվող Հասակե-ի վերահսկումը, ինչպես նաև Սիրիայի քրդական զինված ուժերից՝ Թուրքիայում ահաբեկչական համարվող ՊԿԿ-ից առանձնացումը։

Այս բոլորը Սիրիայի կառավարությունը համարում է ինտեգարցիոն գործընթացի մաս, որի շուրջ կողմերը շուրջ մեկ տարի է բանակցում են։ Այլ կերպ ասած՝ Դամասկոսը ցանկանում է քրդերի կարգավիճակը վերադարձնել մինչև 2011-ի իրավիճակին, երբ սկսվեց Արաբական գարունը։

Սիրիայի քրդերը բնակվելով երկրի հյուսիսարևելյան շրջաններում՝ կազմում են երկրի բնակչության մոտ 10-ը տոկոսը։ Նրանց դերն էապես բարձրացավ Սիրիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Քրդական ջոկատները ամերիկյան հովանավորությամբ գլխավոր դերակատարն էին ISIS-ի դեմ պայքարում՝ 2017-ին զբաղեցնելով մեծ թվով տարածքներ՝ այդ թվում Ռաքքա քաղաքը։ Նման պայմաններում քրդերը փաստացի ինքնավարություն ձեռք բերեցին՝ տեղ-տեղ հավակնելով անգամ անկախության։

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում