Դամասկոսում ՀՀ դեսպանությունը վերսկսել է աշխատանքը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը վերսկսել է աշխատանքները։
«Սիրիայում (Դամասկոս) ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունն այսօր վերսկսել է իր աշխատանքները: Դեսպանության հյուպատոսական բաժինն աշխատում է բնականոն ռեժիմով: Այսօր արդեն կազմակերպվել է ՀՀ քաղաքացիների ընդունելություն: Հիշեցնում ենք, որ նախապես տրամադրված թեժ գիծը (+963960003622) շարունակում է գործել»,- ասված է հաղորդագրությունում։
ԱԳՆ-ից հայտնում են, որ նախատեսվում է վերսկսել նաև Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատանքները։
Սիրիայում ստեղծված անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ Դամասկոսում ՀՀ դեսպանությունը դեկտեմբերից 8-ից իր աշխատանքները ժամանակավորապես կատարում էր Բեյրութից։ Դեկտեմբերի 8-ին իսլամիստական «Հայաթ Թահրիր ալ-Շամ» շարժումը գրավել էր Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը՝ վերջ դնելով Բաշար Ասադի երկարամյա իշխանությանը։
Տեղադրություն
Civilnet









